Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ասում են...

Ասում են...
24.03.2015 | 00:31

...թե Գագիկ Ծառուկյանը, որն անչափ վիրավորված է բոլորից ու ամենքից, և գրեթե սահմանափակել է բոլոր կարգի շփումները, «մի ուրիշ ձև է» նեղացած «Կենտրոն» հեռուստաընկերությունից: Ճիշտ է, երկարատև քննարկումներից հետո hեռուստաընկերությունը մնաց Ծառուկյանին` ֆինանսներ տրամադրելու և սպորտային հաղորդումների մասով, սակայն ըստ լավատեղյակների` «Կենտրոնը» պատրաստ է եղել ցուցադրելու Արմեն Աշոտյանի` «Ռ-էվոլյուցիայի» հայտնի հաղորդումը, որն էլ իր հերթին և ընդհանրապես` դիպել է Ծառուկյանի «ողնաշարին»` շարժման մեջ դնելով այնտեղ ննջած կունդալինը:

Դիտվել է՝ 3265

Մեկնաբանություններ